Եվրոպան պատրաստել է Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի տարբերակները․ NYT
Աշխարհ
«Աջակիցների կոալիցիայի» անդամ եվրոպական երկրները սեպտեմբերի 4-ին տեսակոնֆերանսի ընթացքում կքննարկեն Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագրի տարբերակները: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Երկրների ռազմական ներկայացուցիչների միջև մի քանի շաբաթ տևած տեխնիկական հանդիպումներից հետո, քաղաքական առաջնորդները կքննարկեն հրադադարի մասին համաձայնագրի կնքման մանրամասն տարբերակները», - ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև՝ եվրոպացի զինվորականները մշակել են այսպես կոչված «անվտանգության հաստատման ուժերի» հայեցակարգը, որոնք տեղակայվելու են առաջնագծից կամ հրադադարի գծից հեռու:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի