Հայտնի է Թրամփի և եվրոպացի առաջնորդների՝ այսօր կայանալիք հեռախոսազրույցի ժամը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կզանգահարի եվրոպացի առաջնորդներին հինգշաբթի՝ սեպտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով՝ 16:00-ին, հաղորդում է Fox News-ը։
Այսօր տեղի կունենա «կամավորների կոալիցիայի» հանդիպումը։ Հանդիպումը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով, որին կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Քննարկման հիմնական թեման կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին և հետագա աջակցությանը վերաբերող հարցերը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ «կամավորների կոալիցիան» մտադիր է շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին։ Քաղաքական գործիչը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Կիևին ռազմական աջակցությունն ավելի հավանական է, որ կներառվի «կամավորների կոալիցիայի», քան ամբողջ ԵՄ-ի իրավասությունների ցանկում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)