Վարչապետը որևէ սխալ բան չի ասել. Արսեն Թորոսյան
Քաղաքական
Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «կառավարությունը ես եմ» հայտարարությանը նշել է.
«Վարչապետը կառավարության ղեկավարն է, վարչապետն է ներկայացնում կառավարության դիրքորոշումը, կարևորագույն գրեթե բոլոր հարցերում, մենք էլ՝ մեր ոլորտային հարցերում: Մենք քվեարկում ենք օրենքներ, կառավարության որոշումներ և դրանով մասնակցում ենք այդ որոշումների կայացմանը, որոնք ի դեպ մշակվում են, նոր են հասնում կառավարության նիստին: Մենք մինչև այդ քննարկում ենք, մեր դիրքորոշումները արտահայտում ենք, փոփոխություններ ենք անում, շատ բաներ չեն հասնում կառավարության այդ թվում մեր դեմ լինելու պատճառով: Դա առողջ աշխատանքային գործընթաց է և վարչապետը որևէ սխալ բան չի ասել»,- նշել է Թորոսյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)