Թրամփը բացատրել է Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ իր մոտեցումը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններին իր մոտեցումն այն է, որ հավաքի հիմնական առաջնորդներին մեկ սենյակում և նրանց հնարավորություն տա համաձայնության գալ։ Ամերիկացի առաջնորդն այս մասին ասել է CBS News-ին տված հարցազրույցում։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ինքը նմանատիպ մոտեցում է ցուցաբերում բոլոր հակամարտող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններին։
«Հավաքեք հիմնական առաջնորդներին մեկ սենյակում և թույլ տվեք, որ նրանք համաձայնության գան իրական ժամանակում, հաճախ՝ իր ղեկավարությամբ, և չբացառեն որևէ հնարավորություն», - հրատարակությունը մեջբերում է Թրամփին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)