Եվրոպան լարված է՝ սպասելով Ռուսաստանի հնարավոր նոր հարձակմանը
Աշխարհ
Եվրոպայում աճում է մտահոգությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման վերաբերյալ, գրում է Bloomberg-ը։ Ըստ աղբյուրի, Գերմանիայի և Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաները Տուլոնում կայացած Անվտանգության խորհրդի նիստում քննարկել են ռուսական զորքերի կուտակումները Պոկրովսկի մոտակայքում։
Հրապարակման մեջ նշվում է, որ Պոկրովսկի անցումը Ռուսաստանի վերահսկողության տակ կարող է ճանապարհ բացել դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Կրամատորսկ և Սլավյանսկ քաղաքներ։ Սա կարող է լուրջ շրջադարձ դառնալ ռազմական գործողությունների համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն հայտարարել է, որ երկրի զինված ուժերը չեն պատրաստվում նահանջել Դոնբասից։ «Մենք չենք կարող զիջել որևէ տարածք ոչ մի դեպքում», — ընդգծել է նա։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի