Ամիրյան փողոցում մեքենայի պայթյունի գործով տուժող է ճանաչվել 3 անձ
Հասարակություն
Ամիրյան փողոցում սեպտեմբերի 2-ին մեքենայի պայթյունի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Panorama.am-ին ՔԿ-ից հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցները կամ տրանսպորտային ենթակառուցվածքներն անորակ վերանորոգելը կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելը։
Նախաքննության ընթացքում տուժող է ճանաչվել 3 անձ։ Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով վնասվել են նաև կանգառում կանգնած թիվ 58 երթուղին սպասարկող ավտոբուսը, ինչպես նաև այլ մեքենաներ։ Դրա հետևանքով հիվանդանոց էր տեղափոխվել երեք մարդ։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը