Զելենսկին կրկին մերժել է Պուտինի հրավերը Մոսկվա այցելելու համար
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրորդ անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում Մոսկվա մեկնել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակով։ France24-ի ուղիղ եթերում նա նշել է, որ Ռուսաստանի կողմից նման առաջարկը դրական է, սակայն «խաղաղության պատրաստակամություն այս պահին չկա»։
Զելենսկին ընդգծել է, որ նման մակարդակի հանդիպումները պետք է ունենան իրական արդյունք՝ իդեալական դեպքում ավարտելով պատերազմը։ Նրա խոսքով՝ առանց հստակ պայմանավորվածությունների նման այցն իմաստ չունի։
Նույն մամուլի ասուլիսում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ եվրոպական բանակները կտեղակայվեն Ուկրաինայում անվտանգության երաշխիքների շրջանակում, իսկ ԱՄՆ-ն կմնա այդ գործընթացի առանցքային գործընկեր։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)