Էրիկ Թրամփը դարձել է միլիարդատեր՝ կրիպտոընկերության հաջողության շնորհիվ. Forbes
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի որդի, 41-ամյա Էրիկ Թրամփը միլիարդատեր է դարձել՝ իր բաժնետոմսերի կտրուկ աճից հետո American Bitcoin կրիպտոարժույթի մայնինգի ընկերությունում։ Forbes-ի տվյալներով՝ սեպտեմբերի 3-ին ընկերության արժեթղթերի թռիչքաձև աճը Էրիկ Թրամփի բաժնեմասը հասցրել է մոտ 950 միլիոն դոլարի։
Էրիկ Թրամփը ընկերության համահիմնադիրն է և ռազմավարության տնօրենը։ Վերջին օրերին նա չի բացառել, որ ապագայում կարող է իր թեկնածությունը առաջադրել ԱՄՆ նախագահի ընտրություններում՝ նշելով, որ իրեն գրավում է թե՛ քաղաքականությունը, թե՛ ֆինանսների ոլորտը։
Հայտնի է նաև, որ Թրամփի ընտանիքի ընդհանուր կարողությունը մեկ օրում աճել է շուրջ հինգ միլիարդ դոլարով՝ World Liberty Financial ընկերության նոր WLFI թվային արժույթի շուկայական հաջող մեկնարկից հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)