ՌԴ դեսպանի հետ քննարկվել են մի շարք կարևոր միջպետական իրավական հարցեր
Քաղաքական
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Դեսպան Կոպիրկինը ջերմորեն շնորհավորել է Կարեն Անդրեասյանին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ընդգծելով երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ կայուն համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր միջպետական իրավական հարցերի: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն ու ՌԴ դեսպանը երկուստեք կարևորել են քննարկումների և տարբեր ձևաչափերով կարծիքների փոխանակման շարունակականությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)