Ռիտա Դակոտան ցույց է տվել անհաջող պլաստիկայի հետևանքները՝ «սարսափելի երշիկներ» մեկնաբանությամբ
Հասարակություն
Ռուս երգչուհի Ռիտա Դակոտան իր Instagram-ի (ՌԴ-ում արգելված) էջում ցույց է տվել անհաջող աչքի պլաստիկայից հետո ստացված արդյունքը՝ առանց ֆիլտրերի։ 35-ամյա արտիստը նշել է, որ մինչև բլեֆարոպլաստիկան իրեն ավելի լավ էր զգում, քան այժմ։ Նրա խոսքով՝ վիրահատության ժամանակ ոչ միայն չհեռացրին աչքի տակ եղած ճողվածքները, այլև ավելացրին նոր ճարպային հյուսվածք։
«Արդյունքում ստացվեցին այս սարսափելի երշիկներն ու ճարպային ծալքերը աչքերիս տակ», — գրել է Դակոտան՝ ընդգծելով, որ տեսքը կարելի է շտկել միայն նոր վիրահատությամբ։ Նա պատմել է, որ հիասթափված է և զգում է, որ արտաքինն ավելի է վատացել։
Հիշեցնենք, որ հունիսին Դակոտան արդեն բողոքել էր անհաջող պլաստիկայից՝ հրապարակելով լուսանկար, որտեղ նկատվում էր փոսիկ այտի հատվածում՝ այն մեկնաբանելով «ինչպիսի հրեշ եմ դարձել» խոսքերով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)