Զելենսկին պահանջում է՝ Եվրոպան իրավականորեն ամրագրի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եվրոպական երկրները, որոնք պատրաստվում են տրամադրել անվտանգության երաշխիքներ Կիևին, պետք է դրանք հաստատեն իրավական ուժ ունեցող փաստաթղթերով և քվեարկեն ազգային խորհրդարաններում։ Այս մասին նա նշել է՝ ընդգծելով, որ Ուկրաինան չի պատրաստվում կրկնել Բուդապեշտի հուշագրի կամ Մինսկի համաձայնագրերի սխալները։
«Մենք ցանկանում ենք իրավական պարտադիր անվտանգության երաշխիքներ, ինչը նշանակում է՝ դրանք պետք է ընդունվեն խորհրդարաններում», — ասել է Զելենսկին՝ կոչ անելով դաշնակիցներին հստակեցնել իրենց պարտավորությունները։
Ուկրաինայի առաջնորդի հայտարարությունը հնչել է Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ անվտանգության նոր համակարգ ստեղծելու շուրջ ընթացող քննարկումների ֆոնին, երբ Կիևը ձգտում է ավելի հստակ և երկարաժամկետ միջազգային աջակցություն ստանալ, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)