Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «Dodge»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա անչափահաս վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 03։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Գուրգեն Ի․-ն իր վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գուրգեն Ի․-ն և ուղևոր, 15-ամյա Մ․ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է