Զախարովան Մեծ Բրիտանիային մեղադրել է երկերեսության մեջ
Աշխարհ
Մեծ Բրիտանիան միաժամանակ հայտարարում է փոքրամասնությունների աջակցության մասին և օգնում նրանց նկատմամբ անհանդուրժող Ուկրաինային։ Լոնդոնին երկերեսության մեջ է մեղադրել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Lenta-ն:
Նրա խոսքով՝ Կիևը ճնշում է փոքրամասնությանը, որին իրականում չի կարելի փոքրամասնություն անվանել՝ ռուսալեզու բնակչությանը։ Նա ընդգծել է՝ ռուսախոսները կազմում են Ուկրաինայի բնակչության մեծ մասը։
«Բրիտանացիները հովանավորում են և ֆինանսապես, և զենքով Կիևի ռեժիմը, որն ամբողջությամբ ոչնչացրել է ցանկացած հարգանք լեզվական փոքրամասնությունների նկատմամբ։ Թե ինչպես է այդ ամենը համատեղվում, միանգամայն անհասկանալի է», - ասել Է դիվանագետը։


















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ