Գողացել են ՀՀ բոդիբիլդինգի և ֆիթնեսի ֆեդերացիայի նախագահի «Toyota»-ի հայելիները՝ թողնելով տելեգրամյան հասցե
Հասարակություն
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17։55-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ 58-ամյա Գևորգ Հ․-ն և հայտնել, որ սեպտեմբերի 2-ին ժամը 22։00-ից մինչև սեպտեմբերի 3-ը ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանված իր «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները և դիմապակու վրա թողել թելեգրամյան հասցե՝ պատճառելով 100 հազար դրամի վնաս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժող Գևորգ Հ․-ն կապ է հաստատել նշված թելեգրամյան հասցեով, որից հետո վերջինիցս պահանջել են 60 հազար դրամ գումար։ Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գևորգ Հ․-ն «ՀՀ բոդիբիլդինգի և ֆիթնեսի ազգային ֆեդերացիայի» հիմնադիր նախագահն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)