Կատարի միակողմանի ռմբակոծությունները չեն նպաստում Իսրայելի կամ Ամերիկայի նպատակներին․ Թրամփ
ԱՄՆ
Կատարի միակողմանի ռմբակոծությունները չեն նպաստում Իսրայելի կամ Ամերիկայի նպատակներին: Այս մասին Truth Social-ում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կատարի ռմբակոծությունները Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որոշումն էր, ոչ թե իմ։ Կատարի միակողմանի ռմբակոծությունները չեն նպաստում Իսրայելի կամ Ամերիկայի նպատակներին: Սակայն ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը արժանի նպատակ է», - նշել Է Թրամփը։
«Ես Կատարին համարում եմ ԱՄՆ-ի ուժեղ դաշնակիցն ու բարեկամը և շատ եմ ցավում հարձակման վայրի համար։ Հարձակումից հետո ես խոսել եմ նաև վարչապետ Նեթանյահուի հետ: Ես կարծում եմ՝ այս ցավալի միջադեպը կարող է խաղաղության հաստատման հնարավորություն հանդիսանալ։ Ես խոսեցի նաև Կատարի Էմիրի և վարչապետի հետ և վստահեցրի նրանց, որ նման բան այլևս չի կրկնվի իրենց հողում», - եզրափակել Է ԱՄՆ նախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)