Բաղանիսում Hyundai Elantra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բնակչի հողամասում. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07:20-ի սահմաններում Բաղանիս բնակավայրի վարչական տարածքում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել