Վաղարշապատի ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերը ԿԸՀ կարող են դիմել մինչև հոկտեմբերի 12-ը
Հասարակություն
Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններն ու դաշինքներն օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով ԿԸՀ դիմում կարող են ներկայացնել մինչև հոկտեմբերի 12-ը, ժամը 18։00-ն։
Հանձնաժողովից հիշեցնում են, որ օգտահաշվով գրանցումներ կատարելու վերջնաժամկետը ընտրական ցուցակների գրանցման համար փաստաթղթերն ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար սահմանված վերջնաժամկետն է, որից հետո օգտահաշվով գրանցումներ կատարելու հնարավորությունը կասեցվում է։
Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը՝ հղումով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)