Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում. գյուղացիները ճանապարհ են փակել
Հասարակություն
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Նոր Գեղիի և մի քանի գյուղերի հարյուրավոր բնակիչների ի նշան բողոքի փակել են Նոր Գեղի - Եղվարդ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Նոր Գեղի խաչմերուկի գլխավոր ճանապարհը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը երկար ժամանակ գյուղացիներին ոռոգման ջուր չտալն է։
Երթևեկությունը Աբովյանից Եղվարդ ամբողջությամբ կաթվածահար է եղել, խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի։ Գյուղացիներն էլ հրաժարվում են ճանապարհը բացել՝ ասելով՝ մինչև ջրմուղից չգան ու հստակ պատասխան չտան, թե երբ են ջուրը տալու, չենք բացելու։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)