Վերա Բրեժնևան հայտնվել է համարձակ կերպարով
Հասարակություն
Ուկրաինացի երգչուհի և «ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնևան հայտնվել է հանրության առաջ բաց ու համարձակ կերպարով։ Instagram-ում հրապարակված տեսանյութերում երևում է, որ 42-ամյա արտիստը ներկա է գտնվել The Coat բրենդի նորաձևության ցուցադրությանը։
Երգչուհին իր կերպարի հիմքում ընտրել է բարձր բասքով կաշվե մինի շրջազգեստը և փոքրիկ բյուստհալտերը՝ համադրելով դրանք կարճավազան երկարաճիտ կոշիկների և թեթև վերնազգեստի հետ։ Նա նախընտրել է նյուդ դիմահարդարում և վզնոցով ընդգծել կերպարի էլեգանտությունն ու համարձակությունը։
Հիշեցնենք՝ օգոստոսին Բրեժնևայի ավագ դուստրը՝ Սոնյա Կիպերմանը, նույնպես հայտնվել էր ուշադրության կենտրոնում՝ ներկայացնելով իր ֆիզիկական ձևը բաց լողազգեստով և ստանալով լայն արձագանք։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)