Առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է անցկացնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստ. Գալյան
Քաղաքական
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջիկա աշխատանքներին։
Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշել է, որ հանձնաժողովի անդամներին արդեն ուղարկվել են նոր նյութեր, և նախատեսվում է առաջիկա շաբաթվա ընթացքում գումարել նիստ։
«Եթե խորհրդի անդամների մեծամասնությանն ընտրված օրը հարմար լինի, կանցկացնենք նիստ։ Մեր պլաններում կա նաև սեպտեմբեր ամսվա ընթացքում ևս մեկ նիստի անցկացում։ Հետզհետե կինտենսիվացնենք խորհրդի աշխատանքները, որպեսզի կարողանանք ունենալ պատրաստի տեքստը այն ժամանակահատվածի համար, որի համար խոստացել էինք»,-նշել է Գալյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)