Հարց ունեք հոր հետ, ընտանիք ինչի՞ եք մտնում, գետինը մտնեք. Վարդան Ղուկասյանը՝ որդու ձերբակալության մասին
Քաղաքական
«Փաստաբանները մեղադրական եզրակացություն են վերցրել։ Մեջը գրած է, որ 24 քմ խիբարի համար, իրենք իրենց համար կազմել են, որ դա ընդամնեը 90 հազար դրամ է, չորս երեխայի հորը բռնում կալանավորում են»,-լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով որդու ձերբակալությանը՝ ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Միայն Ամենափրկիչ եկեղեցին որ նայես, էդ 90 հազար դրամը եկեղեցու մի 5 կգ մեխի արժեքն է։ Գիտե՞ք ինչ, եթե ինչ-որ հաշիվ եք փակում, հարց ունեք հոր հետ, ընտանիք ինչի՞ եք մտնում, գետինը մտնեք»,-նշել է Գյումրու քաղաքապետը։
Նա իրավապահներին խորհուրդ է տվել զբաղվել իր վրա տարիներ առաջ կրակելու գործի բացահայտմամբ։
«Չորս տղա մահացած է, ես ու փոխքաղաքապետը վիրավորվել էինք։ Փոխարեն գնաք նման գործերի բացահայտման մասին մտածեք... Երևանից էլ զորք են բերել վրեն։ Իր երեխային տանում է մանկապարտեզ, թափվում են վրեն։ Իմ արյունը, իմ կաթը չի թողնում, որ ես լռեմ»,-ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)