Եթե Ալեն Սիմոնյանի նկարը դնեն՝ մարդ կհավաքվի, բայց ինչ կանեն նկարի հետ՝ թող ինքը մտածի. Սաղաթելյան
Քաղաքական
«Ինչ Նիկոլն արել է այս ընթացքում, դրա հակառակն այլընտրանք է՝ հանձնելու այլընտրանքը հայրենիքի պաշտպանությունն է, քանդելու այլընտրանքը՝ երկիրը կառուցելը, ինքնության դեմ պայքարի՝ ինքնության պաշտպանությունը, բանակը կործանելու՝ ուժեղ բանակ կառուցելը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ ընդդիմադիր ուժերը մարդկանց հավաքելու հնարավորություն չունեն, իր նկարը եթե դնեն՝ ավելի շատ մարդ կհավաքեն, Սաղաթելյանն ասաց. «Իր նկարը որ դնեն, մարդ կհավաքվի, բայց այդ մարդիկ ինչ կանեն այդ նկարի հետ, այդ մասին թող ինքը մտածի։ Ինչպես են վարվելու այդ նկարի հետ, կարծում եմ, շատերի համար պարզ է և ակնհայտ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)