Գալիք աղետները կանխելու համար պետք է գործել արագ․ Հայկ Մամիջանյան
Քաղաքական
Գալիք աղետները կանխելու համար պետք է գործել արագ, այդ նպատակով էլ ՀՀԿ պառլամենտական խմբակցությունը՝ «Պատիվ ունեմը» այս ամսվա վերջին կազմակերպելու է խորհրդարանական լսումներ։ Այդ լսումները միտված են ոչ այնքան արձանագրելու այն ամենն ինչ արել է Փաշինյանը և ՔՊ-ն, այլ լուծման ուղիները հստակեցնելուն։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Իշխանափոխության համար անհրաժեշտ է համախմբում, և մենք առաջարկում ենք այն իրականացնել ընդդիմադիր դաշտի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի համախմբումից։ Այդ լսումների ժամանակ մենք առաջարկելու ենք իշխանափոխության այն լուծումը, որը մի քանի ամիս է իշխանափոխության միակ քննարկվող տարբերակն է՝ իմպիչմենտի կամ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է»,– նշեց նա։
Մամիջանյանը հայտարարեց, որ ԱԺ լսումների օրը կքննարկեն կա՛մ իմպիչմենտի իրականացման եղանակը, կա՛մ կլսեն նոր առաջարկներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)