Բրիտանիան և Ֆրանսիան կուղարկեն կործանիչներ Լեհաստան
Աշխարհ
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան առաջարկել են Լեհաստան ուղարկել Eurofighter և Rafale կործանիչներ՝ ամրապնդելու ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությունը։ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը TVP Info-ի եթերում նշել է, որ դաշնակիցների նախաձեռնությունը ուղղված է անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Նա նաև հայտնել է, որ Նիդերլանդները արագացնելու են երկու Patriot ՀՕՊ համակարգերի տեղակայումը Լեհաստանում։ Այս քայլերը հետևում են սեպտեմբերի 10-ի գիշերը Լեհաստանի տարածք ներթափանցած 19 անօդաչու սարքերի միջադեպին, որոնց մեծ մասը, ըստ Վարշավայի, արձակվել էր Բելառուսի տարածքից։
Միջադեպից հետո Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հրավիրել էր արտակարգ կառավարության նիստ՝ քննարկելու անվտանգության լրացուցիչ միջոցառումները։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից