ԱԽ քարտուղարը «Հայաստանի ընկերների ցանցի» պատվիրակության հետ քննարկել է համագործակցության ուղղությունները
Հասարակություն
ՀՀ ԱԽ քարտուղարն այսօր ընդունել է «Հայաստանի ընկերների ցանցի» պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Պատվիրակության անդամների Հայաստան այցի նպատակներից է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ծանոթանալը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից առաջ քաշված նախագիծը և ընդգծել դրա կարևորությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործում՝ շեշտելով, որ այն կարող է զգալի տնտեսական հնարավորություններ բացել ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև Կենտրոնական Ասիայի երկրների համար։ Այցից հետո պատվիրակության անդամները հանդես կգան համատեղ զեկույցով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր հիմնական ուղղությունները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն