ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար սեպտեմբերի 25-ին կհանդիպի Լավրովի հետ
Քաղաքական
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը սեպտեմբերի 25-ին հանդիպում կունենա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ՝ հանդիպումը կկայանա հինգշաբթի օրվա երկրորդ կեսին», — նշել է Դյուժարրիկը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Լավրովի համար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Նյու Յորքում պատրաստվում և ծրագրավորվում են տասնյակ հանդիպումներ։ Բացի այդ, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան տեղեկացրել էր, որ Լավրովը մտադիր է հանդիպել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)