Մենք Արման Սարգսյանի հետ հանդիպում չենք ուզել. անհետ կորածի մայր
Հասարակություն
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի հետ հանդիպում։ Նրանց առաջարկեցին հանդիպել ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի հետ, սակայն ծնողները չհամաձայնեցին:
«Խույս են տալիս հանդիպումից։ Ծնողների զայրույթը կրկին շարժեցին։ Այսօր պետք է 30 ծնող ընդունեին։ Էս թույլիկ մորքուրները, ոնց պատերազմից էին փախել, հիմա էլ ծնողներից փախան։ Մենք Արման Սարգսյանի հետ հանդիպում չենք ուզել»,- ասաց ծնողներից մեկը։
Այս պահին նրանք դեռ ՊՆ-ի բակում են՝ պահանջելով հանդիպում Էդուարդ Ասրյանի և Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)