Գողացել են քաղաքացու դրամապանակը և քարտից գումար կանխիկացրել
Հասարակություն
Սեպտեմբերի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են դրամապանակը և քարտից գումար կանխիկացրել։
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ գողությունը կատարել են Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ՝ 43-ամյա և Երևանի բնակիչ՝ 41-ամյա երկու տղամարդ:
Նրանք սեպտեմբերի 25-ին մայրաքաղաքի Վրացյան փողոցում ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)