«ԵՄ դռները բաց են ձեր առաջ». Ֆոն դեր Լյայենը Մոլդովիային
Աշխարհ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը շնորհավորել է Մոլդովային ընտրությունների կապակցությամբ և ընդգծել, որ երկրի համար Եվրամիության դռները բաց են։
«Մոլդովա, դուք կրկին հաջողեցիք… Ձեր ընտրությունը պարզ է՝ Եվրոպա, ժողովրդավարություն, ազատություն։ Մեր դռները բաց են, և մենք ձեզ հետ կլինենք ճանապարհի յուրաքանչյուր փուլում», — գրել է նա X սոցիալական ցանցում։
Նախօրեին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ դեռ վաղ է գնահատել Մոլդովայի ընտրությունների արդյունքները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ նախագահ Մայա Սանդուի առաջնորդած PAS կուսակցությունը ստացել է 50,15 % ձայներ և պահպանել մեծամասնությունը խորհրդարանում։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից