Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը պահանջել է ճանաչել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի պատերազմը
Քաղաքական
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Վարշավայում անցկացված անվտանգության ֆորումում հայտարարել է, որ պետք է բացահայտ ընդունել՝ Ռուսաստանն այժմ պատերազմում է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ տրանսատլանտյան համայնքի՝ ՆԱՏՕ-ի դեմ։ Նրա ելույթը հեռարձակել է Mint-ը։
«Մենք պետք է ընդունենք, որ Ռուսաստանը մեզ հետ է պատերազմում, որ սա հայտարարված չէ, բայց իրական պատերազմ է տրանսատլանտյան ընտանիքի դեմ»,– ասել է Սիբիգան, գրում է Лента.ру-ն։
Ավելի վաղ նույն ֆորումում Վլադիմիր Զելենսկին, պատասխանելով լրագրողների հարցին՝ վստահո՞ւմ է արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը, ծիծաղել էր՝ նշելով, որ Վաշինգտոնի հռետորաբանությունը փոխվել է, սակայն ինքը Թրամփի դիրքորոշումը համարում է «հավասարակշռված»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)