Սյունիքի մարզում իրանական բեռնատարը գլորվել է ձորը․ վարորդը մահացել է
Արտակարգ Պատահար
Այսօր սեպտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում իրանական համարանիշերով դիզվառելիք տեղափոխող բեռնատարը «Մեղրու սար» կոչվող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 200 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացած վարորդի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։ Ավտոմեքենան էլ մի քանի պտույտ գլորվելու պատճառով մի քանի մասի է բաժանվել։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել