Դելտայում հայտնաբերվել է ևս մեկ անօդաչու սարք. Ռումինիա
Քաղաքական
Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Յոնուց Մոշտյանուն հայտնել է, որ երկրի տարածքում հայտնաբերվել է ևս մեկ անօդաչու թռչող սարք։ «Մենք հենց նոր գտանք ևս մեկը։ Ես հենց նոր հաղորդագրություն ստացա դրա մասին»,— ասել է նախարարը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Մոշտյանուի խոսքով՝ սարքը հայտնաբերվել է Դանուբ գետի դելտայում՝ Ուկրաինայի սահմանին մոտ։ Նա մեղադրել է Ռուսաստանին այս միջադեպի մեջ՝ ընդգծելով, որ հետաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ ԵՄ ղեկավարությունը հայտարարել էր, որ դռոնների միջադեպերի ֆոնին պատրաստվում է քննարկել ռազմական ներուժի ամրապնդման հարցը։ ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախատեսում է հոկտեմբերի 1-ին Կոպենհագենում կայանալիք գագաթնաժողովում բարձրացնել այս թեման՝ հատկապես՝ ենթադրյալ ռուսական անօդաչուների գործով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)