Ես մեծ համոզմունք ունեմ, որ 2026–ին ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տրված մանդատը երկարաձգելու է․ Փաշինյան
Քաղաքական
Հույս ունեմ իմ ասած առոգանտ չի հնչի, բայց ես մեծ համոզմունք ունեմ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման մեզ տրված մանդատը երկարաձգելու է, քանի որ մեր վարած խաղաղության օրակարգի, քաղաքականության հեղինակը ժողովուրդն է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովուրդը իր ձևակերպած խաղաղության օրակարգի ճակատագիրը պետք է որոշի 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում և պատմականորեն չի կարող այլ բան տեղի ունենալ, քան խաղաղության օրակարգի հաղթանակի վերահաստատումը։ Ես համարձակություն ունեմ ասելու, որ մենք օրգանական կապով ենք կապված մեր ժողովրդի հետ։ Մենք չենք էս ամենը որոշում կամ որոշել, ժողովուրդն է որոշել»,– ասաց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)