ԵՄ-ը մշակում է Ուկրաինային «ռեպարացիոն վարկ» տրամադրելու նախագիծ՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների հաշվին
Աշխարհ
Եվրամիությունը սկսել է աշխատել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջարկած «ռեպարացիոն վարկի» նախագծի վրա, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ օգտագործելով Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտները։ Այս մասին հայտարարել է ԵՀ խոսնակ Բալաշ Ույվարին, հաղորդում է Reuters-ը։
Ույվարին նշել է, որ աշխատում են այնպիսի մեխանիզմի վրա, որը թույլ կտա տրամադրել վարկ Կիևին՝ չօգտագործելով անմիջապես ռուսական ակտիվները։ «Մենք մանրակրկիտ մշակում ենք այս հարցը և շուտով պատրաստ կլինենք ներկայացնել առաջարկը»,— ասել է նա՝ հավելելով, որ հստակ ժամկետներ նշել դեռ չի կարող։
Ավելի վաղ ֆոն դեր Լայենը ընդգծել էր, որ Ուկրաինան կվերադարձնի վարկային միջոցները միայն այն դեպքում, երբ Ռուսաստանից ստանա պատերազմական վնասների համար նախատեսված փոխհատուցումները, և ռուսական ակտիվների անմիջական բռնագրավում չի նախատեսվում։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից