Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿ Թրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացել Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետ Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ Բաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձ ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Ուշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում «Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ» 

Սահող իրականություն առանց խարիսխների. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պոստմոդեռնիզմն ի հայտ եկավ XX դարի երկրորդ կեսին՝ որպես մոդեռնիզմի քննադատություն, ընդգծելով սոցիալական և տնտեսական գործընթացների բազմազանությունը, փորձի հարաբերականությունը և «ընդհանուր ճշմարտության» բացակայությունը։ Տնտեսության զարգացման տեսանկյունից պոստմոդեռնիստական մոտեցումներն առաջարկում են հետևյալ հիմնական սկզբունքները՝ բազմազանության և կառուցվածքային զարգացման ճանաչում: Պոստմոդեռնիստները վստահ են, որ տնտեսությունը չի կարող մեկ տրամաբանության կամ տնտեսական մեկ ընդհանուր մոդելի արդյունքում ամբողջովին բացատրելի լինել։ Տնտեսական զարգացումը կախված է տեղական, սոցիալական, մշակութային և պատմական բովանդակությունից։ Որպես հետևանք՝ տնտեսական քաղաքականությունը պետք է լինի ճկուն, տեղային և բազմաշերտ։ Օրինակ՝ զարգացման քաղաքականությունը, որը հաջողվել է Ասիայում, պարտադիր չէ արդյունավետ լինի Աֆրիկայում կամ Լատինական Ամերիկայում։ Պոստմոդեռնիստական մոտեցումները չեն ընդունում դասական տնտեսական մոդելների՝ որպես հավերժական և համընդհանուր ճշմարտության աղբյուր։ Դրանք քննադատում են, օրինակ՝ նեոդասական մոդելի կամ տարածքային զարգացման տեսությունների ընդհանուր և նույնանման կիրառությունը։ Փոխարենը նրանք կարևորում են տեղական փորձի, համայնքային նախաձեռնությունների և սոցիալական ինստիտուտների դերը։ Պոստմոդեռնիստական մոտեցումներում ընդգծվում է, որ տնտեսական գործընթացները ոչ գծային են՝ ներառելով անորոշությունը, անկայունությունը և անկանխատեսելիությունը։ Տնտեսական աճը և զարգացման ուղիները չեն հետևում որևէ պարզ «պատճառահետևանքային» տրամաբանության, այլ դրանք կարող են փոփոխվել սոցիալական կամ քաղաքական պայմաններից, տեխնոլոգիական նորարարություններից կամ համաշխարհային շուկաների ազդեցությունից։

Հայաստանի տնտեսությունը անկախության ձեռքբերումից ի վեր զարգացել է մի բացառիկ, բազմաշերտ և հաճախ ոչ կանխատեսելի ուղիով, որը լավագույնս կարելի է դիտարկել պոստմոդեռնիստական տեսանկյունից՝ որպես «սահող իրականություն առանց խարիսխների». այնպիսի իրականություն, որտեղ ոչ մի գործոն, ոչ մի քաղաքականություն կամ տնտեսական մոդել երբևէ չի գործում՝ որպես միակ, հաստատուն և անշարժ հիմք։

Այս սահող իրականությունը բնորոշվում է տեղայնացված, բազմաշերտ, ոչ գծային և սոցիալական խտացված գործընթացներով, որտեղ փոքր փոփոխությունները կարող են առաջացնել անսպասելի, հաճախ մեծ ազդեցություններ, իսկ մեծ նախաձեռնությունները երբեմն չեն տալիս կանխատեսվող արդյունքներ։ Հայաստանի տնտեսության զարգացման տարբեր փուլերում շինարարության և ծառայությունների ոլորտներում տարբեր տարիներին պարբերաբար կրկնվող կտրուկ աճը կամ նվազումը լավագույն օրինակն է այս ոչ գծային գործընթացների. փոքր աճը կամ շուկայի փոփոխությունը կարող է առաջացնել արագ վերելք կամ վայրէջք, որը հետագայում հանգեցնում է գների տատանումների, աշխատաշուկայի կարճաժամկետ ճգնաժամերի և որոշ դեպքերում տնտեսության որոշ հատվածների կայունության կորստի։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանում տնտեսական զարգացումը մշտապես եղել է փոփոխվող և հաճախ անսպասելի, ինչը հանդիսանում է պոստմոդեռնիստական մոտեցման հիմնաքարերից մեկը՝ իրականությունը դիտարկել որպես սահող և բազմաշերտ համակարգ՝ առանց որևէ խարիսխի:

Հայաստանում տնտեսական զարգացումը բազմակենտրոն է. Երևանը կենտրոնացած է ծառայությունների, ֆինանսների և տեխնոլոգիական ոլորտների վրա, մինչդեռ մարզերում գերակշռում են գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը և փոքր ձեռնարկությունները: Այս բազմակենտրոնությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ճկուն, տեղայնացված քաղաքականություն, որը հաշվի կառնի տեղական առանձնահատկությունները, սոցիալական շերտերի կարիքները և մշակութային պայմանները: Պոստմոդեռնիստական մոտեցումները կարևորում են սոցիալական և մշակութային գործոնների ընդգրկումը տնտեսական գործընթացներում: Հայաստանի օրինակով արտագնա աշխատանքից ստացված դրամական փոխանցումները և համայնքային ներդրումները կարող են մեծ դեր խաղալ տեղական զարգացումների խթանման գործում՝ ցույց տալով, որ տնտեսական գործընթացները սահմանափակված չեն միայն ֆինանսական գործոններով: Ընդ որում, սոցիալական շերտերը, մշակութային առանձնահատկությունները և համայնքային կառուցվածքները որոշիչ դեր կարող են խաղալ կայունության ապահովման և տնտեսական աճի գործում:

Արտաքին միջավայրի ազդեցությունը ևս կարևոր է: Հայաստանի փոքր և բաց տնտեսությունը խիստ կախված է համաշխարհային շուկաներից, տարածաշրջանային քաղաքականությունից և հարևան երկրների տնտեսական դինամիկայից: Մի փոքր փոփոխություն արտաքին միջավայրում, օրինակ՝ տարածաշրջանային լարվածությունը, COVID-19 համաճարակը կամ միջազգային առևտրային պայմանների փոփոխությունը, և դա զգալիորեն ազդում է տեղական տնտեսական զարգացումների վրա: Հայաստանում տեղեկատվական ոլորտների զարգացումը, ստարտափների և փոքր բիզնեսի գործունեությունը ցույց են տալիս, որ փոքր և ճկուն նախաձեռնությունները կարող են փոփոխություններ մտցնել աշխատաշուկայի, միջին դասի ձևավորման և տնտեսական կառուցվածքի ամբողջ ոլորտում: Սա նույնպես ընդգծում է «սահող իրականություն առանց խարիսխների» գաղափարը, որտեղ ոչ մի ցուցանիշ կամ ոլորտ չի գտնվում անշարժ վիճակում, և յուրաքանչյուր նոր ազդեցություն փոխակերպում է տնտեսությունը ամբողջությամբ:

Ներկայում Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ ձևակերպված չեն տնտեսության զարգացման մեխանիզմները և տարածաշրջանային ռազմավարությունները, ինչը տնտեսության տարբեր հատվածներում և ոլորտներում առաջացրել է ոչ կանխատեսելի և անհամաչափ զարգացումներ: Տնտեսական քաղաքականությունը դիտարկվում է որպես համընդհանուր, առանց տեղայնացված ու բազմաշերտ տեսլականի, և արդյունքը ամեն անգամ ապացուցում է քաղաքականության ոչ արդյունավետությունը. նույնիսկ փոքր տնտեսական շոկերը կամ շինարարության ու ծառայությունների ոլորտների պարբերական կտրուկ տատանումները կարող են առաջացնել համակարգային տատանումներ, խափանել աշխատաշուկայի և զբաղվածների եկամուտների համաչափ և կայուն զարգացումը: Ներկայում տարածաշրջանային քաղաքականությունը անտեսում է մարզային և համայնքային առանձնահատկությունները, ինչը երկրի սոցիալական և տնտեսական ներուժը կրճատում է և խորացնում է անհավասարությունը: Միաժամանակ, անհետևողական տարածքային կառավարումը չի նպաստում նորարարության խթանման և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման համար, քանի որ կենտրոնացած է միայն մայրաքաղաքային և ավանդական ոլորտների վրա՝ ստեղծելով «կենտրոնացման ուժեղացում», որը մշտապես խափանում է տեղային տնտեսական ինքնավարությունը և սահմանափակում է կայուն զարգացումը: Հայաստանում տնտեսության զարգացման ժամանակակից մոտեցումների կիրառումը հնարավորություն կընձեռի մշակել բազմաշերտ, ճկուն և տեղայնացված տնտեսական քաղաքականություն՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, սոցիալական շերտերի կարիքները, նորարարությունը և արտաքին ազդեցություններին արձագանքը: Տնտեսական քաղաքականությունը պետք է ներառի փոքր և միջին ձեռնարկություններ, նորարարական ոլորտներ և համայնքային նախաձեռնություններ՝ ապահովելով երկարաժամկետ կայուն և ներառական զարգացում:

Սահող իրականություն առանց խարիսխների՝ այս գաղափարը, որը զարգացող երկրներում դրսևորվել է տարբեր փորձերով և արդյունքներուվ, ընդգծում է, որ տնտեսությունը պետք է դիտարկել որպես բազմաշերտ, փոխկապակցված, սոցիալական և մշակութային գործոններով հագեցած համակարգ, որտեղ տեղային փորձը, նորարարությունը, սոցիալական գործոնները և արտաքին միջավայրի ազդեցությունը միասին ձևավորում են տնտեսական աճի և կայունության իրական հնարավորություններ: Այս տեսլականը կարող է դառնալ Հայաստանի ապագա այլընտրանքային տնտեսական քաղաքականության հիմք՝ ապահովելով երկարաժամկետ կայուն և ներառական զարգացում և հարմարվելով ոչ գծային և բազմաշերտ իրականության պայմաններին:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿԹրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետՆիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվԲաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստՈւշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում «Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքը
Ամենադիտված