Կուզեի տեսնել՝ Պետաիրավական հանձնաժողովն ինչն է ուսումնասիրել, որ ԱԺ նախագահին ասել է կա խնդիր․ Քոչարյան
Քաղաքական
Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում՝ շատ է երկարել, բայց նաև լուծումներ կան նույն կանոնակարգ օրենքում՝ յոթերորդ գլխի 25-26 հոդվածները, որոնց ես հղում եմ արել։ Այստեղ մեկնաբանության խնդիրներ է առաջանում, բայց լուծումը տրված է իմ բացատրությունների մեջ՝ նամակում, որ ես ուղարկել եմ Ազգային ժողովի նախագահին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պետերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն պնդմանը, թե հանձնաժողովի զեկույցը ներկայացնելու ժամկետները խախտված են, ուստի այն չի կարող ներկայացվել լիագումար նիստում։
«Եթե ժամկետների խախտման խնդիր կա, չէ՞ որ քառօրյա պատերազմի զեկույցի ժամանակ էլ ժամկետները խախտված էին, բայց օրենսդիրն իր մեկնաբանությունը տվել է, նախադեպը կա, դա խախտել չի կարելի։ Ցանկացած իրավաբանի եթե հարցնեք, էդ նախադեպը գոյություն ունի»,– ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ զեկույցը քարտուղարության միջոցով է հանձնվել ԱԺ նախագահին։
«Կուզեի տեսնել՝ Պետաիրավական հանձնաժողովն ինչն է ուսումնասիրել, որ ԱԺ նախագահին ասել է կա խնդիր»,– ասաց Քոչարյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)