Լեհ բժիշկները պատրաստվում են աշխատել պատերազմի պայմաններում
Աշխարհ
Լեհաստանի Լյուբլին քաղաքում ռազմական բժիշկները սկսել են պատրաստվել հնարավոր պատերազմի պայմաններում աշխատանքին։ Լյուբլինի ռազմական հիվանդանոցի ղեկավար, գնդապետ Ալեքսանդր Միխալսկին հայտարարել է, որ նպատակ ունեն բժիշկներին, բուժքույրերին և շտապօգնության աշխատակիցներին սովորեցնել մարտական իրավիճակներում գործող տակտիկական բժշկություն։
Հիվանդանոցի նկուղում ստեղծվում է «աղետների բժշկության լաբորատորիա», որտեղ կվերարտադրվեն ռազմական դաշտային պայմաններ՝ փոշի, կեղտ, հատուկ լուսավորություն և ձայներ՝ իրական միջավայրին մոտեցնելու համար։ Սկզբնական փուլում ուսուցումը կանցկացվի մանեկենների միջոցով։
Նշենք, որ մարտին Բավարիայի առողջապահության նախարար Յուդիտ Գերլախը ևս ընդգծել էր, որ Գերմանիայի առողջապահական համակարգը պետք է պատրաստ լինի գործելու պատերազմի հնարավորության դեպքում՝ կոչ անելով տեղական կլինիկաներին զեկուցել արտակարգ իրավիճակների պատրաստության մասին, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ