Ֆրանսիայում դժգոհություն է բռնկվել Մակրոնի հայտարարություններից Ռուսաստանի մասին
Աշխարհ
Ֆրանսիական «Պատրիոտներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպպոն կոշտ քննադատել է նախագահ Էմանուել Մակրոնին՝ մեղադրելով նրան երկիրը Ռուսաստանի հետ պատերազմ տանելու մեջ։ «Այս մարդը մեզ տանում է ուղիղ պատերազմի, որպեսզի թաքցնի իր աղետալի ձախողումները», — գրել է Ֆիլիպպոն X սոցիալական հարթակում։
Քաղաքական գործիչը այսպես արձագանքել է Մակրոնի վերջին հայտարարությանը, որտեղ նա նշել էր, որ Ֆրանսիան գտնվում է Ռուսաստանի հետ դիմակայության փուլում։ Ֆիլիպպոյի կարծիքով՝ Մակրոնը սրում է իրավիճակը՝ սեփական ներքին անհաջողություններից ուշադրությունը շեղելու համար։
Հիշեցնենք, որ վերջերս Մակրոնը առաջարկել էր եվրոպական երկրներին՝ իրենց համապատասխան կառույցներին հանձնարարել ծովում կանգնեցնել և շաբաթներով պահել ռուսական նավթատար տանկերները՝ խոչընդոտելու Ռուսաստանի հումքի արտահանմանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ