ԱՄՆ ֆինանսների նախարար․ «Չինաստանը օգտագործում է ամերիկացի ֆերմերներին որպես պատանդներ»
ԱՄՆ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենթը հայտարարել է, որ Չինաստանը կրճատել է ամերիկյան սոյայի գնումները՝ դարձնելով ամերիկացի ֆերմերներին «պատանդներ և խաղաթղթեր» առևտրային բանակցություններում։ Նրա խոսքերը մեջբերում է Bloomberg-ը։
Բեսսենթը նշել է, որ իրավիճակն անհանգստություն է առաջացրել ոչ միայն գյուղատնտեսական ոլորտում, այլև այն շրջանների քաղաքական գործիչների շրջանում, որտեղ զարգացած է սոյայի արտադրությունը։ «Ցավոք, չինական ղեկավարությունը որոշել է օգտագործել ամերիկացի ֆերմերներին որպես գործիք սեփական բանակցային նպատակների համար», — ընդգծել է նա։
Նախարարը հույս է հայտնել առաջիկա առաջընթացի՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև նոր բանակցությունների և Հարավային Կորեայում նախատեսված տարածաշրջանային գագաթնաժողովի ընթացքում՝ որտեղ կարող են հանդիպել նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ