Զելենսկին ԵՄ ղեկավարության հետ քննարկել է ռուսական ակտիվների օգտագործումն ու նոր պատժամիջոցները
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կոպենհագենում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է ԵՄ ղեկավարների՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։
Զելենսկու խոսքով՝ հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հարցը, ինչպես նաև նա կրկին կոչ է արել ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։
Ուկրաինայի առաջնորդը նաև հայտարարել է, որ պատրաստ է միանալ ԵՄ «Դրոնների պատ» նախագծին և կիսվել երկրի փորձով։ Բացի այդ, նրանք քննարկել են Ուկրաինայի եվրաինտեգրացիան և Մոլդովայի հետ միասին ԵՄ անդամակցության բանակցային առաջին փուլի մեկնարկը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար