Եվրոպան պատրաստ է ևս մեկ Օրբանի հայտնվելուն․ Politico
Աշխարհ
Եվրոպան պատրաստ է Չեխիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախկին վարչապետ Անդրեյ Բաբիշի վերադարձին: Այս մասին հայտնում է Politico պարբերականը։
Քաղաքագետ Մաջթաբա Ռահմանի կարծիքով՝ պոպուլիստ Բաբիշի «դժգոհ քաղաքացիների ակցիա» կուսակցության հաղթանակի հավանականությունը գնահատվում է 85 տոկոս: Ընդ որում, իշխող կոալիցիա կարող են մտնել նաև աջ արմատական ուժեր, ինչպիսիք են «Ազատությունը և ուղիղ ժողովրդավարությունը»», - նշել է պարբերականը:
«1989 թվականին կոմունիստական ռեժիմի անկումից ի վեր առաջին անգամ ծայրահեղական կուսակցությունները, որոնք հանդես են գալիս ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու օգտին, կարող են ուղղակիորեն մտնել Չեխական կառավարության կազմի մեջ», - ընդգծել է աղբյուրը՝ նշելով՝ Անդրեյ Բաբիշը նման է Հունգարիայի և Իտալիայի վարչապետներ Վիկտոր Օրբանին և Ջորջ Մելոնիին:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից