Թուրքական ավիաուղիները սկսում է թռիչքները դեպի Երևան, դա մի բան է, որը տեղի կունենա առաջիկայում. Սարգիս Խանդանյան
Քաղաքական
ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը նշել է, որ միշտ էլ քննարկվել է թուրքական ավիաուղիների մուտքը հայկական շուկա։
Միշտ քաղաքական պատճառներով ավիաընկերությունը Հայաստան չի մտել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է նա։
ՔՊ-ականի խոսքով՝ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպմանը քննարկվել էր, որ պետք է օդային ավիափոխադրումների ոլորտում ակտիվացնել համագործակցությունը։
«Ահա տեսնում ենք, որ թուրքական ավիաուղիները հայտնել է, որ սկսում է թռիչքներ դեպի Երևան, չգիտեմ, թե դա երբ կլինի, բայց դա մի բան է, որը տեղի կունենա առաջիկայում»,- ասաց Խանդանյանը։
Նա համոզված է՝ որևէ խնդիր չկա, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններն ամբողջ ծավալով կարգավորվեն։
«Սպասում ենք թուրքական կողմի գործուն քայլերին»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)