Միջանցք բառը ոչ միայն Ալիևի բերանից է թռել, նաև Թրամփի, կողքը նստած էր, բա թող ասեր՝ ի՞նչ միջանցք. Արթուր Խաչատրյան
Քաղաքական
««Միջանցք բառը ոչ միայն Ալիևի բերանից է թռել, այլ նաև Թրամփի։ Կողքը նստած էր, բա թող ասեր՝ ինչ միջանցք»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է նախօրին ՔՊ խմբակցության «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագծին, ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այն մեկ նպատակ ուներ. «Կարդացած կլինեք «Տերն ու ծառան», ասում է՝ չէ, աղա ջան, չեմ ջղայանում։ Հիմա՝ հանկարծ Ալիևը չմտածի, որ մեղմօրոր բողոքը, պոռթկումը ՄԱԿ-ում, ԵԽԽՎ-ում, հանկարծ նշանակում է, որ Փաշինյանը կարող է Ալիևին ասել՝ դա լավ, հերիք եղավ»։
Խոսելով Փաշինյանի հայտարարություններին՝ ներկուսակցական ժողովրդավարության մասին, Ա. Խաչատրյանն ասել է.
«Շատերս ենք տեսել, թե ինչ եղավ ՔՊ համագումարի ժամանակ՝ Ստալինի, Բրեժնևի,.. ոճով ծափահարություններ։ Հիմա խոսում է ներկուսակցական ժողովրդավարության մասին։ Ակնհյատ է, որ ուղղված է լինելու Հայաստանում կուսակցությունները վերահսկելուն և ՀՅԴ փակելուն»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)