Հանքարդյունաբերության շուրջ ահագին նեգատիվ կա կուտակված. Փաշինյան
ՔաղաքականՀանքարդյունաբերության ոլորտի մեծագույն խնդիրներից մեկը ոլորտի իմիջն է: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այստեղ բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Այդ մասին Ծաղկաձորում մեկնարկած Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է խոստովանել, որ հանքարդյունաբերության շուրջ ահագին նեգատիվ կա կուտակված, և մենք դրա պատճառները պետք է հասկանանք։ Չնայած այս ընթացքում մենք որոշակիորեն պատճառները հասկացել ենք, որովհետև ակնհայտ է, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, պրոբլեմն այստեղ այն է, որ Հայաստանի հանրային գիտակցության մեջ այս ընկալումը, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և պետությանը, այդքան էլ ճշմարտացի չի թվացել, և ժամանակն է, որ մենք այս խնդրի վրա աշխատենք։ Եվ մենք աշխատում ենք այս խնդրի վրա»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)