Մերցը «շատ կտրուկ» արտահայտություններով քննադատել է ԵՄ գաղափարը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «շատ կտրուկ» արտահայտություններով քննադատել է «դրոնների պատի» ֆինանսավորման նախաձեռնությունը: Այս մասին գրում Է Politico թերթը։
«Հոկտեմբերի 2-ին Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հայտարարել էր՝ ԵՄ-ում «դրոնների պատ» նախագիծը կարող է ստեղծվել 1-1,5 տարում: Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրներն աջակցել են համապատասխան նախագծին և միասնության ու համերաշխության կոչ են արել վերջին մի քանի շաբաթների ընթացքում Լեհաստանում, Էստոնիայում, Ռումինիայում և Դանիայում օդային տարածքի մի շարք խախտումներից հետո», - ասված է հոդվածում:
«Դրոնների պատ» ստեղծելու նախագիծը Գերմանիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Մերձբալթյան երկրների ընդհանուր նախաձեռնությունն է, որն ուղղված է Ռուսաստանի հետ սահմանի ողջ երկայնքով, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում, բազմապլան համակարգ տեղակայելուն։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից