Կեղծ ալկոհոլ օգտագործելու հետևանքով 41 մարդ է մահացել
Այլ
ՌԴ Լենինգրադի մարզում կեղծ ալկոհոլի օգտագործումից մահացածների թիվը հասել է 41-ի, հոկտեմբերի 3-ին «Իզվեստիա»-ին հայտնել է աղբյուրը։
Հաղորդվում է, որ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի («Անզգուշությամբ մահ պատճառելը») հատկանիշներով։ Դատախազությունը հայտնել է կեղծ ալկոհոլի վաճառքի հետ կապված ութ անձանց ձերբակալության մասին։
Սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իրինա Վոլկը հայտարարել էր, որ Լենինգրադի մարզում մարդկանց մահվան պատճառ դարձած կեղծ ալկոհոլի աղբյուրը Տոսնենսկի շրջանում գտնվող առևտրային կազմակերպությունն է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)