Տղամարդը գտել է իր կորցրած հեռախոսը և դրանում հայտնաբերել ահասարսուռ լուսանկարներ
Այլ
Թաիլանդում տղամարդը գտել է իր կորած հեռախոսը և դրանում հայտնաբերել կմախքի լուսանկարներ, հաղորդում է World of Buzz-ը։
Բանգկոկում Կունգ Նատտապոն անունով տղամարդը կորցրել է իր հեռախոսը, բայց, ի վերջո, կարողացել է այն գտնել։ Հեռախոսի պատկերասրահում նա հայտնաբերել է կմախքի լուսանկարներ, որոնք ինքը չէր նկարել, և կապ է հաստատել ոստիկանության հետ։
Իրավապահ մարմինների աշխատակիցները կմախքը գտել են լքված շենքում՝ այն տարածքում, որտեղ հեռախոսը կորել էր։
Մասնագետների գնահատմամբ՝ մարդկային մնացորդները մոտ չորս ամսվա են։ Ոստիկանությունը հարցաքննել է շենքում ապրող մի անօթևան տղամարդու, բայց նա չի կարողացել բացատրություն տալ։
Հաղորդվում է, որ ներքնակի տակ հայտնաբերվել է դրամապանակ, որում եղել է Լա անունով 55-ամյա տղամարդու անձը հաստատող փաստաթուղթ։
Լայի ավագ եղբայրը ոստիկանությանը պատմել է, որ նա տնից հեռացել էր տարիներ առաջ՝ Բանգկոկում աշխատանք գտնելու համար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)