Մխիթարյանի կյանքի մասին պատմող գիրքը գրախանութներում կլինի հոկտեմբերի 7-ից
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կյանքի մասին պատմող գիրքը գրախանութներում կլինի հոկտեմբերի 7-ից։ Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է սոցիալական ցանցի իր էջերի միջոցով։
«Գրքի էջերում կգտնեք իմ պատմությունը՝ իհարկե ֆուտբոլ, բայց նաև ընտանիք, մարտահրավերներ, անհաջողություններ և վերադարձներ։ Ճանապարհորդություն, որը կառուցված է կրքի, կարգապահության և հորիցս սովորած ամենակարևոր դասի վրա. ամեն ինչից առաջ լավ մարդ եղիր»,-ասում է Մխիթարյանը։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից