ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. Bloomberg Գերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. Լուկաշենկո Ռուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակում Ֆրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդ ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունը ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատար Եթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. Մերց Խանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործի Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերին Ագարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոց 

ՀՀ գլխավոր դատախազությունն ստանձնել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը

Քաղաքական

Երևանում այսօր կայացել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Խորհրդի անդամներն են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազները, Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի Հանրապետության կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը:

Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տաջիկստանի Հանրապետության պետական ​​ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ, Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործող նախագահ Սուլայմոն Սուլթոնզոդան, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովը, Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալի Ալթինբաևը, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Մակսատ Ասանալիևը, Ուզբեկստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ Աքմալ Բուրխանովը, Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Սերգեյ Խմառուկը, Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Իգոր Մալաշևիչը, ԱՊՀ անդամ պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ներկայացուցիչ Յուլիա Դենիսովան, այլք:

Աննա Վարդապետյանը ողջունել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 10-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին Երևանում, շնորհակալություն է հայտնել աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ 7-ամյա դադարից հետո Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալում է Խորհրդի անդամ երկրների պատվիրակություններին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունել է նիստին մասնակցող պատվիրակություններին և ընդգծել, որ Խորհրդի ձևավորման պահից՝ Խորհրդի անդամներին հաջողվել է ձևավորել կայուն երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Փոխվարչապետի խոսքով՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ԱՊՀ կարևորագույն ոլորտային մարմիններից մեկն է, որն առանցքային դեր ունի իրավակարգի ապահովման ոլորտում՝ ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ամրապնդման, համատեղ գործողությունների համադրման և համագործակցության առաջնահերթ ուղղությունների ձևավորման գործում։ «Տասներորդ նիստը հերթական փուլ չէ։ Սա լավ առիթ է գնահատելու ձեռքբերումները, ամփոփելու արդյունքները և սահմանելու հետագա համագործակցության և Խորհրդի գործունեության ուղղությունները»,- նշել է հանրապետության փոխվարչապետն ու հավելել, որ Հայաստանը, ստանձնելով Խորհրդի նախագահությունը, արժանապատվորեն կշարունակի հակակոռուպցիոն գործընկերության ամրապնդման ուղին, կապահովի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակական իրականացումը և նշանակալի ներդրում կունենա համատեղ նախաձեռնություններում։

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով ստացված ապօրինի եկամուտների օրինականացման (փողերի լվացման) գործերին,  նշել է, որ դրանցով արդյունավետ ֆինանսական քննությունը վճռորոշ դեր է խաղում հանցավոր սխեմաները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում։ «Վերջին տարիներին փողերի լվացման՝ անդրազգային բնույթ կրող երևույթի ծավալները մեծացել են․ ապօրինի ակտիվների օրինականացման, այդ թվում՝ արտերկիր դուրս բերելու դեպքերը բազմապատկվել են, այդ պատճառով մենք ակտիվացրել են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մեր ջանքերը», - ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը և ներկայացրել այդ ուղղությամբ հայկական կողմի կատարած աշխատանքներն ու արդյունքները:

Աննա Վարդապետյանն անդրադարձել է 2024 թվականի դեկտեմբերի 5-ից գործարկված՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին, նշելով, որ այսօրվա դրությամբ, հաշվին մուտքագրվել է 52 միլիոն 254 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 20 միլիարդ դրամը գերազանցող գումար: «Բացի այդ, վերջին 3 տարիների ընթացքում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում, կնքվել է հաշտության 9 համաձայնություն, որոնց արդյունքում պետությանն է վերադարձվել շուրջ 13.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույք, իսկ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, նույն ժամանակահատվածում վերականգնվել է 30.6 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գույք», - տեղեկացրել է Աննա Վարդապետյանը և ներկայացրել օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության և աջակցության արդյունքում բացահայտված հանցավոր սխեմայի մեկ օրինակ՝ նշելով, որ այն մեկն է բազմաթիվ դեպքերից, որը հաստատում է միջազգային իրավական համագործակցության գործիքների կիրառմամբ համապարփակ և հետևողական ֆինանսական քննության արդյունավետությունը՝ փողերի լվացման ամբողջ շղթայի բացահայտման գործընթացում։

Տաջիկստանի Հանրապետության պետական ​​ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ Սուլայմոն Սուլթոնզոդան շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին՝ Խորհրդի նիստը Երևանում բարձր մակարդակով կազմակերպելու համար, ներկայացրել է Խորհրդի վերջին մեկ տարվա գործունեության արդյունքներն ու ձեռքբերումները:

Նիստի արդյունքներով՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Խորհրդի նախագահը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Նիստի ընթացքում Աննա Վարդապետյանը Խորհրդի կողմից պարգևատրվել է «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդին ցուցաբերած ներդրման համար» մեդալով և «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 10-րդ նիստ» հոբելյանական մեդալով:

Դատախազությունից հիշեցնում են, որ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների 6 ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված՝ «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանՀայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՀուե. Վիետնամի կայսերական քաղաքըԽառը խփում էին իրար․ 3-4 հոգով ինձ ծեծում էին, ես էլ խփել եմ՝ ընկել է գետնին, խայտառակություն էր. ՄնացականյանՈ՛չ ուժ կա, ո՛չ ռեսուրս, բոլորը հոգնել են․ Լուկաշենկո. ՀՀ նախագահի աշխատակազմին՝ 1 մլրդ 794 մլն դրամՀայաստանի ազատագրության բոլոր խորհրդանիշները իշխող դրածոների և նրանց տերերի աչքի փուշն են. ԱյվազյանԱդրբեջանը ՌԴ-ին կփոխանցի իր երկրում ռուսաստանցիների տվյալներըP.Diddy-ին կրկին ավելի շուտ կազատվի բանտից․ հայտնի է նոր ամսաթիվըՊատասխանեցի Euronews-ի հարցերին. Փաշինյան1000-ամյա պատմությամբ ոսկե կախազարդ․ ինչ են պարզել մասնագետներըՎարչաբենդի պարային խմբում եք հանդես եկել, առաջիկայում համերգներ նախատեսվա՞ծ են. ՂազարյանՏարվա սկզբից ի վեր Մարոկկոն կանխել է անօրինական միգրացիայի ավելի քան 58,000 փորձ115 միլիոն տարվա գաղտնիք․ դինոզավրի ոսկորներում հայտնաբերվել է հեմոգլոբինՀԱՊԿ-ը հույս ունի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերՀոդվածը էական նշանակություն չունի. ՔԿ նախագահը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին (տեսանյութ) Պեսկովը նշել է, որ անվտանգության երաշխիքները կլինեն ԱՄԷ-ում կայանալիք բանակցությունների թեմաներից մեկըՈւկրաինայում բրիտանացիներին թույլ կտա՞ն կրակել․ Լավրովի զգուշացում, թուրք-կորեական միջուկային կապՎարույթը նոր ենք ստացել. ՔԿ նախագահը Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի մասին (տեսանյութ) ՔԿ նախագահը հունից դուրս եկավ Ծառուկյանի դստեր՝ անձնականը հրապարակելու լրագրողի հարցից (տեսանյութ) Պեսկովը անհնար է անվանել Եվրոպայի մասնակցությունը Աբու Դաբիի բանակցություններին
Ամենադիտված