Զելենսկին առաջին անգամ անձամբ նախաձեռնել է հանդիպում «Ժողովրդի ծառա» կուսակցության հետ
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս ամիս երկրորդ անգամ պատրաստվում է հանդիպել իր կուսակցության՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավորների հետ, հայտնել է Վերխովնայա Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը Telegram-ում։
Պատգամավորը նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ հանդիպումը նախաձեռնել է հենց Զելենսկին, ոչ թե այն խնդրել են պատգամավորները։ Նրա խոսքով՝ հանդիպման պատճառը արևմտյան և ուկրաինական մամուլի քննադատությունն է, թե նախագահը չի լսում սեփական թիմին։
Հանդիպման ճշգրիտ օրը դեռ չի հայտարարվել, սակայն այն, ըստ աղբյուրների, կկայանա հոկտեմբերի 7-ին կամ 9-ին։ Ավելի վաղ Politico-ն հաղորդել էր, որ Զելենսկին դժգոհել է իր կուսակցության պատգամավորներից՝ նրանց մեղադրելով երկրի համար գրավիչ իմիջ չձևավորելու մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)